ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակում է «Լեզու և լեզվաբանություն» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսել 2003թ.: Հոդվածները պետք է ուղարկել տպված և համակարգչային տեսքով, 8-10 էջի սահմաններում, տողերի միջակայքը՝ 1,5, տառաչափը՝ 12 և Sylfaen տառատեսակով (ամփոփումները ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman): Վերևում նշվում է հեղինակի անունը, ազգանունը, հաստատության անվանումը, հոդվածի վերնագիրը: